Լոնդոնում անհայտ անձինք սինագոգի մոտ հրկիզել են հրեական կամավորական կազմակերպությանը պատկանող չորս շտապօգնության մեքենաներ

12:44, 23.03.2026

Լոնդոնում անհայտ անձինք սինագոգի մոտ հրկիզել են հրեական կամավորական կազմակերպությանը պատկանող չորս շտապօգնության մեքենաներ: Ոստիկանությունը միջադեպը գնահատում է որպես հակասեմական արարք: Այս մասին գրում է «Սի Էն Էն»-ը:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հրդեհը մարելու համար դեպքի վայր են ուղարկվել վեց հրշեջ մեքենա և մոտ 40 հրշեջ: Վիրավորների մասին հաղորդագրություններ չկան:

Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ միջադեպը դիտարկվում է որպես հակասեմական հանցագործություն: Կասկածվում է երեք անձ, բայց նրանք դեռևս չեն ձերբակալվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միջադեպը անվանել է «շոկային» և նշել, որ հակասեմականությունը «տեղ չունի» բրիտանական հասարակությունում:

Այրված մեքենաները պատկանում են «Հացոլա» հրեական կամավորական կազմակերպությանը, որը անվճար շտապ բժշկական օգնություն է տրամադրում բնակչությանը և հիվանդներին տեղափոխում հիվանդանոցներ:

Նմանատիպ