Լոնդոնի կենտրոնի հյուրանոցներից մարդկանց տարհանել են՝ գազի արտահոսքի պատճառով
Լոնդոնի կենտրոնի հյուրանոցներից մարդկանց տարհանել են՝ գազի արտահոսքի պատճառով

Լոնդոնի Վեսթմինսթերի թաղամասում գազի արտահոսքի պատճառով մի քանի հյուրանոցից և առևտրային կազմակերպությունից մարդկանց տարհանել են: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը:

«Գազի արտահոսքի պատճառով Սթրենդ փողոցի վրա գտնվող առևտրային կազմակերպություններից և հյուրանոցներից, որպես կանխարգելիչ միջոցառում, մարդիկ տարհանվել են»- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ոստիկանները: Վարորդներին և անցորդներին խնդրում են խուսափել այդ թաղամասից: