Լոնդոնի, Բրյուսելի և Բեռլինի օդանավակայանները շարունակում են աշխատել խափանումներով՝ էլեկտրոնային գրանցման համակարգերի վրա կիբեռհարձակումների պատճառով
Լոնդոնի, Բրյուսելի և Բեռլինի օդանավակայանները շարունակում են գործել խափանումներով՝ էլեկտրոնային գրանցման համակարգերի դեմ կիբերհարձակման պատճառով։
Սեպտեմբերի 19-ին «Collins Aerospace»-ի դեմ իրականացված կիբերհարձակման արդյունքում, որը սպասարկում է նշված համակարգերի աշխատանքը, տասնյակ չվերթներ չեղարկվել են, շատերը՝ հետաձգվել կամ իրականացվել ուշացումով։
Ճանապարհորդների հոսքը սպասարկելու համար օդանավակայանի աշխատակիցներն ստիպված են եղել անձամբ անցկացնել գրանցման գործընթացը, ինչի հետևանքով աճել է սպասման ժամանակը։
Այս պահի դրությամբ չի բացահայտվել, թե կոնկրետ որտեղից է իրականացվել կիբերհարձակումը։ Դեպքը հետաքննում է ԵՄ կիբերանվտանգության գործակալությունը։