Լլոյդ Օսթինը հայտարարել է օպերացիայի մեկնարկի մասին՝ Հութիների կողմից Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հաճախակի հարձակումների պատճառով

10:21, 19.12.2023

Հութիների կողմից Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների ավելացման հետ մեկտեղ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը հայտարարեց օպերացիայի մեկնարկի մասին, որը, ըստ նրա, կկենտրոնանա Ադենի ծոցում և Կարմիր ծովում անվտանգության մարտահրավերներին:

«Եմենի անխոհեմ հութիների վերջին էսկալացիան սպառնում է առևտրի ազատ հոսքին, անմեղ ծովագնացներին և խախտում միջազգային իրավունքը», – ասել է Օսթինը:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարը կոչ է անում երկրներին «միավորվել ոչ պետական ​​դերակատարների դեմ»։

Ինչպես հայտնի է, Օսթինի հայտարարած գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելները և Իսպանիան։

Նմանատիպ