«Լիվերպուլը» դարձել է ակումբների միջև աշխարհի նոր չեմպիոն: Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ «Խալիֆա» մարզադաշտում կայացած եզրափակչում, չեմպիոնների լիգայի հաղթողը 1:0 հաշվով հաղթել է «կոպա Լիբերտադորեսի» հաղթող «Ֆլամենգոյին»:
Հանդիպման միակ գոլը մրցավարի կողմից ավելացրած ժամանակում, Սադիո Մանեյի փոխանցումից հետո խփել է Ռոբերտո Ֆիրմինոն:
«Լիվերպուլը» չորրորդ փորձից հետո առաջին անգամ է նվաճել այս տիտղոսը: Անգլիական ակումբը նախկինում պարտվել է երեք եզրափակիչում ՝ 1981, 1984 և 2005 թվականներին:
Հանդիպումից հետո, մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը՝ «ոսկե գնդակը» հանձնեցին «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: