Լիտվայում դատապարտել են Խորհրդային Միության նախկին բարձրպաշտոնյաների

Վիլնյուսի դատարանը Խորհրդային Միության պաշտպանության նախկին նախարարին հեռակա դատապարտել է 10 տարով ազատազրկման: Դիմիտրի Իազովը մեղավոր է ճանաչվել ռազմական հանցանքի և մարդկության դեմ իրականացրած գործով:

Դրա հետ մեկտեղ, 12 ամյա բանտարկություն են սահմանել Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի սպա, Միխեիլ Գոլովատովին:

Գործը վերաբերում է 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձություններին, երբ խորհրդային զորքերը գրոհել են Վիլնյուսի հեռուստատեսային աշտարակը: Շտուրմի ժամանակ զոհվել է 14 մարդ, 600-ից ավելի մարդ վիրավորվել է: Նշված իրադարձություններըից շուտ Լիտվան վերականգնել էր իր անկախությունը:

Իազովի հետ միասին խորհրդային ագրեսիայի իրականացման մեջ մեղադրվել են ՝ Ռուսաստանի, Բելառուսի և ՈՒկրաինայի 67 քաղաքացիներ: Նրանց մեծամասնությունը դատապարտվել են հեռակա: Դատարանի առջև կանգնել է Ռուսաստանի միայն երկու քաղաքացի: