Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել
Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է տվել։

Նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ վարչապետը այսօր առավոտյան հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։

Նախկին վարչապետը հրաժարականից առաջ սկանդալի մեջ էր։ Լիտվական լրատվամիջոցները բացահայտել են նրա կասկածելի գործարար կապերը, ինչը գլխավոր դատախազությանը դրդել է հետաքննություն սկսել։

Ավելի ուշ Ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել վարչապետի աներորդուն պատկանող «Դանկորա» ընկերությունում։ Ընկերությունը ստացել է եվրոպական ֆինանսավորում և մարտկոցային համակարգեր է գնել վարչապետի սեփական «Գարնիս» ընկերությունից։