Լիտվայի նախագահը, Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ միասին, գտնվում էր վարչական սահմանային գծի մոտ
Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան, այսօր, Հարավային Օսիայի վարչական սահմանագծի հատվածներ է այցելել, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ միասին,- այս մասին հաղորդում է Եվրամիության դիտորդական առաքելությունը:
Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելը, ով նախագահ Նաուսեդային միացել է այցի ընթացքում, նրան տեղեկացրել է անվտանգության և մարդասիրական տեսանկյունից վերջին զարգացումների մասին, առաջարկելով նրան սեփական ընկալումը Խուրվալեթիի շրջանի աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ:
Եվրամիության դիտորդական առաքելության տեղեկությամբ, բաժանված Դիդի Խուրվալեթի գյուղում նա նաև բացատրել է բացասական ազդեցությունը հակամարտությունից տուժած բնակչության առօրյա կյանքի և մարդու իրավունքների վրա ընթացող բորդերիզացիայի այնպիսի գործողությունների և նշանների, ինչպիսիք են նոր լարային ցանկապատերի և դիտակետերի տեղադրումը:
Նրանց խոսքով, նախագահի և առաքելության զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումների վրա, որոնք առաջացնում է բորդերիզացիան, տեղական բնակչության ազատության վրա, այդ թվում կրթության, առողջապահական ծառայությունների, հողերի և սեփականությանը հասանելիության տեսանկյունից:
«Քննարկման ժամանակ ընդգծեց նաև, թե ինչպես է COVID-19 համավարակը սրում մարդասիրական իրավիճակը տեղում և ավելացնում մարտահրավերները հակամարտությունից տուժած բնակչության առօրյա կյանքում: Այս համատեքստում Լիտվայի նախագահը բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության գործողությունները, Վրաստանում կայունության և վստահության ամրապնդման գործում: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց տեղեկատվական դաշտային այցի համար:
Վերջին բարձր մակարդակի լիտվական այցը վարչական սահմանի մոտ տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին, երբ արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը այցելեց Օձիսիի շրջան, այդ թվում Օձիսիի անցման անցակետը», – ասված է Եվրամիության դիտորդական առաքելության հայտարարության մեջ: