Լիտվայի քաղաքացիներին այսուհետ արգելվում է հետիոտնային անցումների վրա օգտագործել բջջային հեռախոսներ
Լիտվայի քաղաքացիներին օրենքի համաձայն արգելվում է հետիոտնային անցումների վրա օգտագործել բջջային հեռախոսներ: Համապատասխան օրենքը մտել է Ճանապարհային անվտանգության կարգի մասին օրենքում:
Նոր կանոնների համաձայն, ճանապարհը հատելիս հետիոտնին արգելվում է այնպիսի գործունեություն, որը նրանց կշփոթեցնի և վտանգ կստեղծի, այդ թվում է բջջային սարքավորումների կիրառումը:
Նոր օրենքում նաև նշված է, որ ավտոմեքենաների վարորդները ճանապարհ զիջեն ոչ միայն հետիոտնին, որոնք անցնում են հետիոտնային անցումով, այլ նաև նրանց, ովքեր մոտ են կանգնած անցումներին: