Լիտվայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը Հաագայի գագաթնաժողովի օրակարգում չէ
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը նշում է, որ Ուկրաինային հաջորդ շաբաթ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելու ակնկալիք չկա։ Բուդրիսի խոսքով՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը օրակարգում չկա։
«Ոչ ոք հույս չի հայտնել, որ Հաագայում հրավեր կհնչի, նույնիսկ ուկրաինացիները։ Չկա որևէ ակնկալիք, որ որևէ շրջադարձային պահ կգրանցվի՝ ո՛չ Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ, ո՛չ էլ հիմա՝ Հաագայի գագաթնաժողովից առաջ։ Սա օրակարգում չկա», – նշել է Բուդրիսը։
Լիտվայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ հանդիպման ժամանակ կարևոր է կենտրոնանալ Ուկրաինայի վրա և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի երկրները և Կիևը գտնվում են նույն անվտանգության տարածքում։