Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը «համակարգված տեղեկատվական հարձակում» է անվանել այն տեղեկատվությունը, որ Մեծ Բրիտանիան Լիտվայում ակտիվիստներ է մարզում Վրաստանում անկարգությունների համար
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը «համակարգված տեղեկատվական հարձակում» է անվանել այն տեղեկատվությունը, որ Մեծ Բրիտանիան Լիտվայում ակտիվիստներ է մարզում Վրաստանում անկարգությունների համար

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը «համակարգված տեղեկատվական հարձակում» է անվանել մի քանի վրացական լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվությունը, որ Մեծ Բրիտանիան Լիտվայում ակտիվիստներ է մարզում՝ հոկտեմբերին Վրաստանում նախատեսված մունիցիպալ ընտրությունների ժամանակ անկարգություններ հրահրելու համար։

Այս թեմայով BNS գործակալության հարցին ի պատասխան՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղեկատվությունը բամբասանք է և համարվում է «մոլորեցնող համակարգված տեղեկատվական հարձակում, քանի որ այն իրականության հետ որևէ կապ չի կարող ունենալ»։

«Այս գործողությունները ուղղակիորեն կապված են Վրաստանի կառավարության կողմից ժողովրդավարական արժեքներից և եվրոպական ուղուց շեղման, ինչպես նաև քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների հետ», – հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։

Մի քանի վրացական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Մեծ Բրիտանիան Լիտվայում վրացի ակտիվիստներ է մարզում հոկտեմբերյան ընտրությունների համար։