Լիտվայի արտաքին գործերի նախարարը Վրաստանում պաշտոնական հանդիպումները սկսելու է այսօրվանից
Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսը Վրաստանում պաշտոնական հանդիպումները սկսելու է այսօրվանից: Նա Վրաստան է ժամանել երեկ ուշ գիշերին:
Վրաստան այցի շրջանակներում, լիտվացի դիվանագետը հանդիպելու է իր գործընկերոջ, Դավիթ Զալկալիանիի հետ:
Հանդիպումից հետո, արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունենալու Վրաստան-Լիտվայի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հանձնաժողովի 6-րդ նիստը, որից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
«Վերոնշյալ ձևաչափը իրենից ներկայացնում է Վրաստանի և Լիտվայի միջև պարբերական խորհրդատվությունների պլատֆորմ, որի միջոցով Լիտվան իր աջակցությունն է ցուցաբերում Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին», – ասում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Այցի շրջանակներում, Լինաս Լինկևիչուսը հանդիպելու է ՝Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, երկրի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի հետ:
Լիտվայի առաջին դիվանագետը մասնակցելու է նաև «բալթյան ճանապարհի» 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվելու է Սոխումիի պետական համալսարանում: 30 տարի առաջ, 1989 թվականի օգոստոսի 23-ին, Բալթյան երկրներում տեղի է ունեցել խաղաղ ցույց ընդդեմ սովետական բռնազավթման, որը պատմության մեջ մտել է «բալթյան ճանապարհ» անվան տակ:
Վրաստան այցի շրջանակներում, Լիտվայի արտգործնախարարը մասնակցելու է նաև Վիլնյուսի պուրակի բացման արարողությանը:
Լինաս Լինկևիչուսը Վրաստանից կհեռանա սեպտեմբերի 11-ին: