Լիտվայի արտաքին գործերի նախարարը Վրաստանին շնորհավորել է անայցագրային ռեժիմի գործարկման մեկամյակի առիթով
Լիտվայի արտաքին գործերի նախարարը Վրաստանին շնորհավորել է անայցագրային ռեժիմի գործարկման մեկ տարվա կապակցությամբ:
Լինաս Լինկևիչուսը լիարժեք աջակցություն է հայտնում Վրաստանի եվրոպական ձգտմանը և կոչ անում շարունակել արագ տեմպով բարեփոխումների իրականացումը:
«Նշանակման վայրը՝ Եվրոպա»,- գրում է Լինաս Լինկևիչուսը «Թվիթերի» էջում: