Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուսիս Բուդրիսը հայտարարել է, որ երկիրը պատժամիջոցներ է կիրառել ևս 17 վրացի պաշտոնյաների նկատմամբ
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուսիս Բուդրիսը հայտարարել է, որ երկիրը պատժամիջոցներ է կիրառել ևս 17 վրացի պաշտոնյաների նկատմամբ

Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ևս 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։

Այս մասին սոցցանցում գրում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուսիս Բուդրիսը։

«Լիտվան աջակցում է վրաց ժողովրդին և նրա եվրոպական երազանքին։ Էստոնիայի հետ համաձայնեցնելով՝ մենք ընդլայնել ենք պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը՝ ներառելով 17 լրացուցիչ անձանց, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մենք թույլ չենք տա բռնություն և ճնշում խաղաղ ցույցերի մասնակիցների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ: Եկել է Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- ​​գրել է Կյաստուսիս Բուդրիսը սոցցանցում։

Տեղեկության համար՝ մինչ այդ Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները հրապարակել էին Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքն իրենց երկրներ արգելվել էր։ Բացի այդ, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։