Լիտվան Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակում ներառված անձանց համար սահմանել է սահմանափակումներ
Լիտվան Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակում ներառված անձանց համար սահմանել է սահմանափակումներ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, Լիտվայի արտաքին գերատեսչությունը ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին տարածել էր պաշտոնական հայտարարություն, որում նշված է, որ Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակի մասին Վրաստանի խորհրդարանի բանաձևի և կառավարության որոշումների հիման վրա, գերատեսչությունը դիմել է Լիտվայի միգրացիայի վարչությանը, որպեսզի Լիտվայի Հանրապետությունը վերոնշյալ ցուցակում գրանցված անձանց համար կարգադրի սահմանափակումներ: Հայտարարությունում նաև նշված է, որ խոսքը այն անձանց մասին է, որոնք մասնակցել են իրավունքների կոպիտ խախտումներում՝ Վրաստանի բռնազավթված տարածքում:
Նախարարությունում հայտարարությունում ընդգծված է նաև, որ 2018 թվականի օգոստոսին լրանում է Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի 10-րդ տարելիցը, որի հետևանքով Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը և խախտել միջազգային իրավունքի նորմերը: