Լիտվան Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային 100 հազար եվրո կհատկացնի դեղամիջոցներ գնելու համար
Լիտվայի կառավարությունն Արևելյան գործընկերության չորս անդամներին, այդ թվում՝ Վրաստանին, դեղամիջոցներ գնելու համար կհատկացնի 100 հազար եվրո: Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Լիտվան շարունակում է աջակցել Արևելյան գործընկերներին. Լիտվայի կառավարությունը որոշել է, 100 հազար եվրո հատկացնել լիտվական ընկերությունների կողմից արտադրված դեղամիջոցներ գնելու համար Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, մարդասիրական օգնության տեսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- գրում է Լինաս Լինևիչուսը:
Լիտվայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: