Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող Մասթերսի եզրափակիչ օրը երեք վրացի ձյուդոիստներ նվաճել են մեդալներ:
100 կգ. քաշային կարգում հանդես եկող Վարլամ Լիպարտելիանին եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Զելիմխան Կոցոևին և մրցաշարի երկրորդ ոսկե մեդալը բերել Վրաստանի հավաքականին:
Մինչ այդ, 90 կգ. քաշային կարգում ելույթ ունեցող Բեքա Ղվինիաշվիլին եզրափակչում պարտվել է հոլանդացի Նոել Վան Թենդին և նվաճել արծաթե մեդալ: Նույն քաշայինում փայլուն ելույթ է ունեցել երիտասարդ Լաշա Բեքաուրին, որին հաջողվել է նվաճել բրոնզե մեդալ:
Ցավոք, ծանր քաշային երեք ձյուդոիստներ`Գուրամ Թուշիշվիլին, Լևան Մատիաշվիլին և Գելա Զաալիշվիլին, Դոհայի Մասթերս մրցաշարից դուրս են մնացել վաղ փուլում: Վերջինս մրցաշարի երկրորդ փուլում պարտվել է լեգենդար Թեդդի Ռիների մոտ:
Ծանր քաշայինի եզրափակչում անպարտելի ֆրանսիացին կմրցի ռուս Ինալ Տասոևի հետ:
Ընդհանուր առմամբ, մեր թիմը մրցաշարում ունի երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Թիմային պայքարում Վրաստանի հավաքականը տղամարդկանց մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հիշեցնենք, որ երեկ 81 կգ. քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Տատո Գրիգալաշվիլին, իսկ մրցաշարի առաջին օրը 66 կգ. քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Վաժա Մարգվելաշվիլին: