Չենք մասնակցելու մրցումներին և դադարեցնում ենք պարապմունքները, քանի դեռ ձյուդոի դաշնության նախագահը պաշտոնաթող չի լինի. Վարլամ Լիպարտելիանի
Չենք մասնակցելու մրցումներին և դադարեցնում ենք պարապմունքները, քանի դեռ ձյուդոի դաշնության նախագահը պաշտոնաթող չի լինի. Վարլամ Լիպարտելիանի

Չենք մասնակցելու մրցումներին և դադարեցնում ենք պարապմունքները, քանի դեռ ձյուդոի դաշնության նախագահը պաշտոնաթող չի լինի,-այս մասին հայտարարել է Վարլամ Լիպարտելիանին:

«Վրաստանի ձյուդոի ազգային հավաքականը դաշնության կողմից ունի աջակցության կարիք, ինչպես մարզական պայմանների ապահովման, այնպես էլ ճիշտ մարզիչ ընտրելու տեսանկյունից, միջազգային ասպարեզում աջակցության և այլ կարևոր ուղղություններով, որի մասին այս պահին ձեռնպահ ենք մնում խոսելուց այս ձևաչափով:

Հավաքականի որոշմամբ, դաշնությունում գոյություն ունեցող մեզ համար անընդունելի և այս մարզաձևի համար վնասաբեր իրավիճակի պատճառով, հայտարարում ենք, որ չենք մասնակցելու մրցումներին և դադարեցնում ենք պարապմունքները, քանի դեռ ձյուդոի դաշնության նախագահը պաշտոնաթող չի լինի:

Նա զբաղեցնում երեք պաշտոն, այդ թվում Ղվարելիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահի պաշտոնը և չի կատարում իր պարտականությունները: Նրա նախագահ լինելու ժամանակահատվածում այս մարզաձևը ապագա չունի»,-հայտարարել է Վարլամ Լիպարտելիանին:

Այսօր, Վրաստանի ձյուդոի ազգային հավաքականի մի քանի անդամ կոչ է արել դաշնության նախագահին հեռանալ պաշտոնից: