Լինդսի Գրեհեմ – Եթե Ուկրաինայում պատերազմը ավարտվի այնպիսի տպավորությամբ, թե Ռուսաստանը հաղթել է, դա աշխարհին կրակի մեջ կգցի
FILE - Sen. Lindsey Graham, R-S.C., speaks with reporters about aid to Ukraine, on Capitol Hill, Wednesday, March 10, 2022, in Washington. Attorneys representing Graham said Wednesday, July 6, that he intends to challenge a subpoena compelling him to testify before a special grand jury in Georgia investigating former President Donald Trump and his allies' actions after the 2020 election. (AP Photo/Alex Brandon, File)
«Եթե այս պատերազմը ավարտվի այնպիսի տպավորությամբ, թե Ռուսաստանը հաղթել է, դա աշխարհին կրակի մեջ կգցի», – այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը։
Ամերիկացի օրենսդիրի խոսքով՝ Աֆղանստանից դուրս գալը սարսափելի որոշում էր, ինչը խթանեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և թույլ տվեց աշխարհին ընկալել Ամերիկան որպես թույլ պետություն։
«Ես այս մասին ուղղակիորեն ասացի նախագահ Թրամփին, և հիմա հայտարարում եմ հրապարակավ․ եթե այս պատերազմը ավարտվի այնպես, կարծես մենք լքեցինք Ուկրաինան, դա կլինի ավելի վատ, քան Աֆղանստանից դուրս գալը, և կդառնա լուրջ հարված համաշխարհային կայունությանը։ Դուք չեք ուզենա, որ ձեր անունը ասոցացվի դրա հետ», – հայտարարել է Լինդսի Գրեհեմը։