Լինաս Լինկևիչուս. Երբ Եվրախորհրդի փաստաթղթում խոսվում է օկուպացված տարածքների մասին, դա, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության ևս մեկ ուղերձ է
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի հայտարարությամբ, երբ Եվրախորհուրդը մինիստերիալի շրջանակներում մեկ անգամ ևս խոսում է Վրաստանի օկուպացված շրջանների մասին, որպես երկրի անբաժան տարածքներ, սա հստակ աջակցության ևս մեկ ուղերձ է:
Ինչպես Լինկևիչուսը հայտնել է Վրաստանի առաջին ալիքին, միջազգային կազմակերպությունները մշտապես պետք է շարունակեն աշխատանքը, որպեսզի հակամարտության խաղաղ լուծումը դառնա հնարավոր: Լինկևիչուսն ասում է, որ Եվրախորհուրդը և կոնկրետ Լիտվան ողջունում են այն խաղաղարար նախաձեռնություններին, որոնք իրականացնում է Վրաստանի կառավարությունը:
«Եվրախորհուրդը գործում է իր մանդատի շրջանակներում և հանրավոր է, շատ կոնկրետ քայլերի սպասում չունենանք, սակայն այն փաստաթուղթը, որը պետք է ստանանք, խոսում է Վրաստանի «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար առաքելության մասին և ողջունում այն, դատապարտում օկուպացված տարածքներում առկա վիճակը, ինչպես նաև հայտնում վրդովմունք և քննադատություն՝ այն անընդունելի իրավիճակի առնչությամբ, որը վերաբերում է «սահմանները» հատելուն: Երբ Եվրախորհրդի փաստաթղթում խոսվում է այն տարածքների մասին, որոնք անկասկած պատկանում են Վրաստանին, դա, բնականաբար, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության ևս մեկ ուղերձ է»,- հայտարարել է Լինաս Լինկևիչուսը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքը մայիսի 16-17-ին հյուրընկալում է Եվրախորհրդի մինիստերիալը, որի օրակարգում քննարկվում է Վրաստանի հետ կապված մի քանի կարևոր փաստաթուղթ: