Լիցենզիա ունեցող տաքսիի վարորդները ավտոմեքենաները սպիտակ գույն ներկելու համար կստանան անվճար վաուչերներ
Լիցենզիա ունեցող տաքսիի վարորդները ավտոմեքենաները սպիտակ գույն ներկելու համար կստանան անվճար վաուչերներ: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, տաքսիի վարորդները ավտոմեքենաները սպիտակ գույնով ներկելու համար ոչ մի թեթրի չեն վճարի:
«Կայացրել ենք որոշում ավտոմեքենաները ներկելու առնչությամբ, լիցենզիա ունեցող վարորդներին փոխանցենք վաուչեր, որպեսզի նրանք ավտոմեքենաները ներկեն սպիտակ գույնի: Սա զգալիորեն կբարելավի տաքսու վարորդների իրավիճակը և կնպաստի բարեփոխման արագ և արդյունավետ իրականացմանը: Ունենք ևս մեկ նորույթ, որը հարմարեցված է սպառողների պահանջին: Տաքսիներին, որոնք գրանցված են մինչև 2018 թվականի հոկտեմբերը 10-ը, անցել են տեխզննում, ձախ ղեկ և չորս դուռ ունեցող են, կփոխանցվեն ավտոսալոնի հիգիենիկ մաքրման վաուչերներ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, նշված վաուչերները տաքսիների սեփականատերերին կփոխանցի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունը, որը տաքսիների վրա երկու տարով գովազդ տեղադրելու դիմաց կֆինանսավորի տաքսիների վերաներկման աշխատանքները և մեքենայի սրահի քիմիական մաքրումը:
2019 թվականի հոկտեմբերի մեկից մայրաքաղաքում կտեղաշարժվեն սպիտակ գույնի տաքսիներ: