Լիբիայի ճգնաժամի հարցով Բեռլինում տեղի է ունենալու միջազգային համաժողով
Լիբիայի ճգնաժամի հարցով, այսօր Բեռլինում տեղի է ունենալու միջազգային համաժողով: Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ պետությունների լիդերներ, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն արդեն ժամանել է Բեռլին: Ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները:
Համաժողովին հրավիրվել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և Լիբիայի հակամարտող կողմերը:
Համաժողովի կապակցությամբ Բեռլինում խստացվել են անվտանգության միջոցները: Համաժողովը լուսաբանելու է մոտ 800 լրագրող:
Հատկանշական է, որ մինչ Բեռլինի միջազգային համաժողովը, Ռուսաստանում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը չկարողացան հասնել հրադադարի մասին համաձայնության: