Լիբիայի ափին նավի խորտակման հետևանքով զոհվել է մոտ 150 միգրանտ

11:40, 26.07.2019

Լիբիայի ափի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է մոտ 150 միգրանտ:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության տեղեկությամբ, նավը խորտակվել է Լիբիայի արևմուտքում: Միգրանտները հավանաբար փորձում էին Միջերկրական ծովով հասնել Իտալիա:

Նավում գտնվող մոտ 140 անձի փրկել են ձկնորսները:

2019 թվականին Միջերկրական ծովում զոհվել է 700 միգրանտ, իսկ 2018-ին՝ 1425:

Նմանատիպ