Լիբանանում ձերբակալել են Բրիտանիայի դեսպանատան աշխատակցի սպանության մեջ կասկածվողին

Լիբանանում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակից Ռեբեկա Դայկսի սպանության մեջ կասկածվողին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Կասկածյալը լիբանանյան տաքսու վարորդ է:

Աղբյուրը նշում է, որ նախնական տվյալներով՝ սպանության պատճառները «բացառապես քրեական են և ոչ  քաղաքական», հաղորդում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնել էին, որ Դայկսի մարմինը հայտնաբերվել էր  ճանապարհի եզրին:  Լրատվամիջոցները հայտնում են, որ կնոջը խեղդել են։