Լիբանանի նախագահի վարչակազմի փոխանցմամբ՝ Իսրայելը և Լիբանանը ապրիլի 14-ին Վաշինգտոնում կհանդիպեն՝ հրադադարի հարցը քննարկելու նպատակով
Լիբանանի նախագահի վարչակազմի հայտարարության համաձայն՝ Իսրայելը և Լիբանանը ապրիլի 14-ին կհանդիպեն Վաշինգտոնում՝ հրադադարի հարցը քննարկելու համար:
«Կողմերը կհավաքվեն Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում՝ հրադադարի հայտարարման և ուղիղ բանակցությունների մեկնարկի ամսաթվի շուրջ համաձայնության գալու նպատակով», – նշված է Լիբանանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Ինչպես գրում է «Բի-բի-սի»-ն, հանդիպման կազմակերպման համար հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանների, ինչպես նաև Լիբանանում ԱՄՆ դեսպանի միջև: