Լիբանանի մայրաքաղաքում լայնամասշտաբ բողոքի ցույցը վերաճել է իրավապահների հետ բախման
Լիբանանի մայրաքաղաքում տնտեսական ճգնաժամի դեմ անցկացված մասշտաբային բողոքի ցույցը վերաճել է իրավապահների հետ բախման:
Տուժել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ 60 իրավապահ:
Ցուցարարների բողոքի պատճառ է դարձել իշխանության որոշումը, «Whatsupp»-ի հավելվածը գանձելու մասին: Նշված ծրագրի միջոցով հնարավոր է իրականացնել հեռախոսազանգեր:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են նաև ստեղծել աշխատատեղեր և ապահովել ջրամատակարարում:
Ցուցարարներն այրել են անվադողերը, իսկ ոստիկանությունը նրանց ցրելու համար կիրառել է ջրցան և արցունքաբեր գազ: