Լիբանանի կողմից ռմբակոծման հետևանքով առնվազն 19 մարդ վիրավորվել է Իսրայելի կենտրոնական հատվածում, Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 52 մարդ
Առնվազն 19 մարդ վիրավորվել է Իսրայելի կենտրոնական շրջանում Լիբանանից հրթիռակոծության հետևանքով։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Լրատվամիջոցների տվյալներով՝ օդային ռմբակոծություններ են հնչել նաև Կենտրոնական Գալիլեայի մի քանի քաղաքներում և ավաններում։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ Լիբանանը երեք հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ գիշերը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ, որոնց մի մասը խոցվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից, իսկ մյուսներն ընկել են բաց տարածքում։
Միաժամանակ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով երկրի արևելյան հատվածում զոհվել է 52, վիրավորվել՝ 72 մարդ։ Նրանց խոսքով՝ Իսրայելը նշված տարածքում տարհանման հրաման չի տվել։