Իսրայելի կողմից հարավային Լիբանանում իրականացված օդային հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով կան նաև վիրավորներ։ Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջին մեկ ժամվա ընթացքում մի քանի հարված է հասցվել, այդ թվում՝ մեկը Կասմիե գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով 15 մարդ վիրավորվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը կրկին հարվածել է Լիտանի գետի վրայով անցնող Կասմիեի կամրջին և ամբողջությամբ ավերել այն։
Լիբանանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ հարվածը ոչնչացրել է հարավային Լիբանանը երկրի մնացած մասի հետ կապող վերջին կամուրջը, որի վերանորոգման հնարավորությունն այլևս գոյություն չունի։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս զգուշացրել է հարավային Լիբանանում բնակվող խաղաղ բնակիչներին տարհանվել Զահրանի գետից հյուսիս, որը գտնվում է Լիտանի գետից դեպի հյուսիս։