Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններին կմասնակցի Մարկո Ռուբիոն
Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններին կմասնակցի Մարկո Ռուբիոն

Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն նաև Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը: Բանակցությունները կկայանան այսօր՝ Պետդեպարտամենտի շենքում:

«Այս հանդիպումը կորոշի ընթացիկ երկխոսության ուղղությունը՝ կապված այն բանի հետ, թե ինչպես ապահովել երկարաժամկետ անվտանգություն Իսրայելի հյուսիսային սահմանին և աջակցել Լիբանանի կառավարության ջանքերին՝ վերականգնելու լիակատար ինքնիշխանությունը սեփական տարածքի և քաղաքական կյանքի նկատմամբ: Իսրայելը պատերազմի մեջ է «Հեզբոլլահի», այլ ոչ թե Լիբանանի հետ, ուստի որևէ պատճառ չկա, որ այս երկու հարևան երկրները չխոսեն միմյանց հետ», – հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները կգլխավորեն նրանց դեսպանները՝ Եհիել Լեյտերը և Նադա Համադեհը: