Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Հրապարակման համաձայն՝ ռազմական գործողության շրջանակներում Լիբանանի արևելքում գիշերը ինքնաթիռներից իջեցվել են իսրայելցի զինվորներ, որից հետո տեղացիները և «Հեզբոլլահ»-ի մարտիկները կրակ են բացել նրանց վրա։
Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է բնակավայրերի ինտենսիվ հրետակոծությունը, ապա տարհանել զինվորներին։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երեք զինվոր։ Զոհերի թիվը կարող է աճել։
Բացի այդ, ինչպես գրում է Reuters-ը, այս շաբաթ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 200 մարդ։ Մոտավորապես 300 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։