Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում զոհվել է 1 953 մարդ
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում զոհվել է 1 953 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 6 303-ի:
Գերատեսչության տեղեկությամբ՝ միայն ապրիլի 8-ին տեղի ունեցած մասշտաբային հարվածներից հետո զոհվել է 357 մարդ, իսկ 1 223-ը՝ վիրավորվել:
Իսրայելի բանակի հայտարարության համաձայն՝ ապրիլի 8-ի հարձակման ժամանակ սպանվել է Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման 180 անդամ: