Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի կողմից Լիբանանում հասցված հարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ առնվազն 23-ը
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի կողմից Լիբանանում հասցված հարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ առնվազն 23-ը

Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ առնվազն 23-ը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից 45 կիլոմետր արևելք գտնվող Թեմնինե և Թահթա գյուղում զոհվել է յոթ մարդ, իսկ 18-ը՝ վիրավորվել, իսկ մոտակա Ալի ալ-Նահրի գյուղի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է ևս 5 մարդ։

Վերջին մի քանի ժամերի ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել Լիբանանի հարավում գտնվող վեց գյուղերի բնակիչներին տարհանվել։

Բացի այդ, ինչպես հաղորդում է Associated Press-ը, պատերազմի պատճառով երկրում իրենց տները ստիպված են եղել լքել 780,000 մարդ։ Ըստ հաղորդագրությունների՝ Լիբանանի տարբեր ապաստարաններում շարունակում են մնալ 120 000 ներքին տեղահանված անձինք։