Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի
Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի

Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Լիբանանի առողջապահության նախարար Ռական Նասրեդինը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զոհվածների թվում են 83 երեխա և 42 կին։

Նա ասել է, որ զոհվել է ինը փրկարար, այդ թվում՝ չորսը, որոնք զոհվել են այսօր ավելի վաղ Բեյրութի հյուրանոցի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով։