Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարի համաձայնագրի խախտման մեջ
Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարի համաձայնագրի խախտման մեջ

Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարի համաձայնագրի խախտման մեջ։ Այս մասին գրում է «CNN»-ը։

Լիբանանի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո իսրայելական կողմից արձանագրվել են հրադադարի համաձայնագրի բազմաթիվ խախտումներ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, իսրայելական կողմի հարձակումների հետևանքով տուժել են Հարավային Լիբանանի մի քանի գյուղեր։

Միաժամանակ, Լիբանանի բանակը կոչ է անում բռնի տեղահանված անձանց զգուշություն ցուցաբերել հարավային քաղաքներ վերադառնալիս և խուսափել վտանգավոր գոտիներից։

Տեղեկության համար նշենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 00:00-ին։