Լեյբորիստական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է Էնդի Բարնեմին՝ որպես Քիր Սթարմերի փոխարինող

14:40, 10.07.2026

Լեյբորիստական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է Էնդի Բարնեմի թեկնածությունը՝ որպես Քիր Սթարմերի փոխարինող։ Այս մասին տեղեկությունը տարածում է «ԲիԲիՍի»-ն։

Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, 403 լեյբորիստ խորհրդարանականներից Բարնեմին պաշտպանել է 322-ը, քանի որ նա մնում է որպես միակ հայտարարված թեկնածուն։

Որոշ խորհրդարանականներ հայտարարում են, որ չեն կարողացել քվեարկել, սակայն կաջակցեն Բարնեմին, հենց որ վերադառնան խորհրդարան։ Եթե ընտրություններին այլ ոք չմասնակցի, Բարնեմը հաջորդ շաբաթ կհայտարարվի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, նախքան հուլիսի 20-ին կստանձնի վարչապետի պաշտոնը։

Ինչպես նշել է Բարնեմը, ինքը «խորապես շնորհակալ է» Լեյբորիստական կուսակցության խորհրդարանի անդամներին, ովքեր իրեն առաջադրել են որպես կուսակցության առաջնորդ։ Նրա խոսքով՝ աջակցությունը գալիս էր ողջ կուսակցությունից և արտացոլում էր «ընդհանուր հավատն առ այն, որ Բրիտանիային քաղաքականության նկատմամբ նոր մոտեցում է անհրաժեշտ»։

Նմանատիպ