Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում Լեհաստանի առաքելության ղեկավար Արթուր Գեբալին
Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում Լեհաստանի առաքելության ղեկավար Արթուր Գեբալին

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում Լեհաստանի առաքելության ղեկավար Արթուր Գեբալին:

Կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հարցերը:

Ըստ նույն աղբյուրի՝ Լևան Ժորժոլիանին նշել է, որ վրացական կողմը գոհ չէ երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից և հաստատում է պատրաստակամությունը համագործակցության վերսկսման ու «վերբեռնման» (перезагрузка) համար:

«Զրույցը վերաբերել է նաև Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացին: Լևան Ժորժոլիանիի հայտարարությամբ՝ Վրաստանի կառավարությունը շարունակում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացը և մինչև 2028 թվականը կլինի ամենապատրաստված երկիրը Եվրամիությանն ինտեգրվելու համար», – ասված է Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ներկա են եղել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զվիադ Բարքաիան և Լեհաստանի առաքելության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բակը: