Լևան Ժորժոլիանին հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալներին

16:52, 16.07.2026

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալներին, որոնք Վրաստանում են գտնվում Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պետական այցի շրջանակներում։

Վրաստանի կառավարության տեղեկությամբ՝ զրույցը վերաբերել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի խորացման հնարավորություններին։

«Կողմերը քննարկել են Միջին միջանցքի զարգացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել Միջին միջանցքում Վրաստանի կարևոր դերին։ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալների հետ հանդիպումներում Լևան Ժորժոլիանն խոսել է այն կարևոր ներդրումային նախագծերի մասին, որոնք Վրաստանի կառավարությունն իրականացնում է Տրանսկասպյան միջանցքի զարգացման ուղղությամբ», – ասված է Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումներին մասնակցել են Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տնտեսական ուղղությամբ տեղակալներ Գուվանչ Ագաջանովը, Բատիր Անաևը և Նոկերգուլի Ատագուլիևը, ինչպես նաև Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Նազար Ագահանովը։

Նմանատիպ