Լևան Ժորժոլիանին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Անն Մոնտավոնին
Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Անն Մոնտավոնին:
Անն Մոնտավոնը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից, կառավարության վարչակազմի ղեկավարին ցավակցություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև առկա արդյունավետ համագործակցությունը: Հատկապես նշվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր դերը անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման ուղղությամբ:
Զրույցը վերաբերել է նաև Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին: Կառավարության վարչակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը հակամարտությունից տուժած բնակչությանը ցուցաբերվող հումանիտար աջակցության համար:
Հանդիպմանը ներկա էր կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալ Զվիադ Բարքայան:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը: