Լևան Ժորժոլիանի. Վրաստանի վարչապետը ելույթ կունենա Անթալիայի դիվանագիտական ֆորումի առաջնորդների պանելում, ինչպես նաև տեղի կունենա երկկողմ հանդիպում նախագահ Էրդողանի հետ
Լևան Ժորժոլիանի. Վրաստանի վարչապետը ելույթ կունենա Անթալիայի դիվանագիտական ֆորումի առաջնորդների պանելում, ինչպես նաև տեղի կունենա երկկողմ հանդիպում նախագահ Էրդողանի հետ

Վրաստանի վարչապետը ելույթ կունենա Անթալիայի դիվանագիտական ֆորումի առաջնորդների պանելում. այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին:

Ինչպես նշել է Լևան Ժորժոլիանին, Անթալիայում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ։

«Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Վարչապետը հնարավորություն կունենա ելույթ ունենալ առաջնորդների պանելում։ Կլինեն նաև պանելային քննարկումներ, պատվիրակությունը կմասնակցի բացման նիստին։ Տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ հանդիպում նախագահ Էրդողանի հետ։ Ֆորումի նպատակն է, որ երկրները առավելագույնս համագործակցեն այն գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար, որոնք այսօր առկա են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում», – հայտարարել է Լևան Ժորժոլիանին։