Լևան Ժորժոլիանի – Ստաժավորման ծրագրին մասնակցող ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան խորացնելու ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ ձեռք բերելու գործնական փորձ
Ստաժավորման ծրագրին մասնակցող ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան խորացնելու ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ ձեռք բերելու գործնական փորձ, ինչը կարևոր է նրանց հետագա մասնագիտական զարգացման համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Ինչպես նշեց Լևան Ժորժոլիանին, վարչապետի կողմից նախաձեռնված պրակտիկայի ծրագիրը, որը կհայտարարվի սեպտեմբերին, ներառում է ավելի քան 3000 թափուր աշխատատեղ։
«Կարևոր է, որ մեր խնդրանքով տարածաշրջանների մունիցիպալիտետներում ավելացվել են պրակտիկանտների, շրջանավարտների, մագիստրոսների համար նախատեսված թափուր աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան պրակտիկա անցնել իրենց տարածաշրջանում, իրենց մունիցիպալիտետում և փորձ ձեռք բերել։ Սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան խորացնելու ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ ձեռք բերելու գործնական փորձ, ինչը կարևոր է նաև նրանց հետագա մասնագիտական զարգացման համար», – ասել է Լևան Ժորժոլիանին։