Լևան Խաբեիշվիլին հայտարարում է, որ «Ազգային շարժման» ներսում Շառլ Միշելի փաստաթուղթը ստորագրելու հարցը այլևս չի քննարկվում
«Ազգային շարժման» պատգամավոր Լևան Խաբեիշվիլին հայտարարում է, որ «Ազգային շարժման» ներսում Շառլ Միշելի փաստաթուղթը ստորագրելու հարցը այլևս չի քննարկվում:
Այս մասին Խաբեիշվիլին ասել է լրագրողներին:
«Շառլ Միշելի փաստաթղթի ստորագրումն «Ազգային շարժման» ներսում այլևս չի դիտարկվում», – հայտարարել է Խաբեիշվիլին:
Երեկ «Միասնական ազգային շարժման» ցուցակով անցած պատգամավորները մտան խորհրդարան, սակայն նրանք հրաժարվեցին ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը: Նշենք, որ բանակցություններում միջնորդ դիվանագետները «Ազգային շարժմանը» կոչ են անում ստորագրել փաստաթուղթը և հուսով են, որ կուսակցությունը վերջապես որոշում կկայացնի փաստաթուղթը ստորագրելու մասին: