Լևան Խաբեիշվիլի. Իմ բանտում լինելը վերջին հաշվով վնասում է երկրին, խնայեք միմյանց, մի՛ արեք ծիծաղելի հայտարարություններ
Լևան Խաբեիշվիլի. Իմ բանտում լինելը վերջին հաշվով վնասում է երկրին, խնայեք միմյանց, մի՛ արեք ծիծաղելի հայտարարություններ

«Ինձ չի կարող վնասել բանտում լինելը, դա կարող է վնասել ինձ նյարդերով, առողջությամբ։ Ի վերջո, այս ամենն ինձ չի վնասում, ցավոք սրտի, այս ամենը վնասում է մեր երկրին»,- այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Խաբեիշվիլիի խոսքով՝ ամեն ինչ շատ շուտով կփոխվի, սակայն դրա համար անհրաժեշտ է ջանասիրություն։

«Ինչ-որ մեկն ասում է, թե ընդդիմությանը քննադատեցի․ չեմ քննադատում, ուղղակի կասեմ ձեզ։ Կոչ եմ անում բոլորին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, դրսում գտնվողներդ, ովքեր հնարավորություն ունեք, առավելագույնս զգույշ եղեք միմյանց հանդեպ և մի՛ արեք ծիծաղելի հայտարարություններ, թե՝ «ահա, ես որ ասում էի, ապրե՛ք, որ հիմա բոլորն են դա ասում»։ Լա՛վ, էլի։ Ավարտվեց այն ժամանակը, թե ես այս էի ասում կամ այն էի ասում։ Կարևորն այն է, որ երկիրն օրեցօր հետ է գնում, բենզինի գինն աճում է։ Հետևաբար, այս երկիրը բոլորինս է՝ իմը, ձերը, դատավորինը, այստեղ նստած մարդկանցը։ Բոլորս ուզում ենք նորմալ երկիր, նորմալ արդարադատություն և նորմալ կյանք։ Համոզված եմ՝ ոչ մի նորմալ մարդ չի ուրախանում․ Խաբեիշվիլին քրեական հանցագործ չէ և հասարակության համար վտանգավոր չէ։ Դա գիտի նույնիսկ փոքր երեխան։ Նույնիսկ այնպիսի բան չկարողացան ինձ վերագրել, որը կարող է հասնել «քոցիի» (իշխող կուսակցության կողմնակից) ականջին։ Դրա համար երախտապարտ եմ, որ նույնիսկ այնպիսի բան չհորինեցիք, որն ինձ կվնասեր։ Ինձ չի կարող վնասել բանտում լինելը, դա կարող է վնասել ինձ նյարդերով, առողջությամբ։ Ի վերջո, այս ամենն ինձ չի վնասում, ցավոք սրտի, վնասում է մեր երկրին»,- հայտարարել է Լևան Խաբեիշվիլին։

Տեղեկության համար՝ Պետական անվտանգության ծառայությունը Լևան Խաբեիշվիլիին ձերբակալել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ պաշտոնատար անձանց որպես կաշառք դրամական միջոցներ հրապարակայնորեն խոստանալու մեղադրանքով։