Լևան Ռատիանին հայտարարում է, որ Շատիլիի ճանապարհին ավտովթարի ժամանակ տուժած պացիենտների վիճակը այս փուլում կայուն է
Լևան Ռատիանին հայտարարում է, որ Շատիլիի ճանապարհին ավտովթարի ժամանակ տուժած պացիենտների վիճակը այս փուլում կայուն է

Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի հայտարարությամբ, Շատիլիի ճանապարհին ավտովթարի ժամանակ տուժած պացիենտների վիճակը այս փուլում կայուն է:

Ըստ նրա, այս փուլում բոլոր երեքն էլ դուրս են եկել սուր շնչառական հյուծման սինդրոմից:

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և տուժել երեք մարդ:

Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ձորն է ընկել է մոտ 80 մետր բարձրությունից:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: