Լևան Մոսեշվիլի. Քութաիսիի օդանավակայանը մտնում է զարգացման նոր փուլ

19:27, 29.09.2026

3.5 կմ երկարությամբ թռիչքուղին մեզ հնարավորություն կտա ընդունել լայնամարմին ինքնաթիռներ, ինչը թույլ կտա իրականացնել ավելի երկար թռիչքներ, սպասարկել ավելի շատ ուղևորների և սկսել բեռնափոխադրումներ: Սա Քութաիսիի միջազգային օդանավակայանը կբարձրացնի զարգացման նոր փուլ,- ասաց Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին Քութաիսիի միջազգային օդանավակայանի 14-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ նոր թռիչքուղու և դրան կից ենթակառուցվածքների բացումը նախատեսված է տարեվերջին։

Լևան Մոսեշվիլին խոսեց Քութաիսիի միջազգային օդանավակայանի զարգացման կարևորության, ավիաընկերությունների հետ գործընկերության և ապագա ծրագրերի մասին։

«Քութաիսիի միջազգային օդանավակայանը 14 տարեկան է, և այսօր մենք միաժամանակ նշում ենք մեր գլխավոր գործընկեր ընկերության՝ Wizz Air-ի հիմնադրման 10-ամյակը: Քութաիսիի միջազգային օդանավակայանից իրականացվում են չվերթներ դեպի 32 ուղղություններ, որոնցից 25-ը՝ եվրոպական, ինչը շատ կարևոր է զբոսաշրջության հատվածի զարգացման համար», – ասաց Լևան Մոսեշվիլին։

Նրա խոսքով՝ ավիաընկերությունների հետ սերտ համագործակցությունը և նոր ուղղությունների ավելացումը օդանավակայանի կարևոր առաջնահերթություններից մեկն է։

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Թամար Իոսելիանին, Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին, Wizz Air-ի կորպորատիվ գործերի ղեկավար Օուեն Ջոնսը և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Հոբելյանի կապակցությամբ Քութայիսիի միջազգային օդանավակայանում մեկ շաբաթ կանցկացվեն տարբեր ժամանցային միջոցառումներ։ Բացի այդ, գործընկեր ընկերությունների ուղևորների համար կգործեն հատուկ առաջարկներ։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։

Նմանատիպ