Լևան Մգալոբլիշվիլի. Վրաստանը շուտով կունենա նոր նախագահ, որը միշտ կգործի երկրի շահերից ելնելով
«Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կազմակերպության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախագահի թեկնածու առաջադրել է Միխեիլ Ղավելաշվիլիին։ Վրաստանը շուտով կունենա նոր նախագահ, ով միշտ կգործի իր երկրի շահերից ելնելով,- այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրում է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Լեւան Մգալոբլիշվիլին։
Աբխազիայի կառավարության նախագահը հաջողություն է մաղթում Միխեիլ Ղավելաշվիլիին երկրի միավորման գործում։
«Միխեիլ Ղավելաշվիլին հայրենասեր անձնավորություն է, ով ամեն ինչ անում է ի սեր իր հայրենիքի, և ես նրան հաջողություն եմ մաղթում ի շահ երկրի։ Հավատում եմ, որ մենք բոլորս միասին կձեռնարկենք քայլեր, որոնք մեզ կմոտեցնեն ցանկալի նպատակին՝ երկրի վերամիավորմանն ու ամբողջացմանը»,- գրել է Լեւան Մգալոբլիշվիլին։