Լևան Մախաշվիլի. Բռնության մի մասն անընդունելի է նաև մեզ համար, վստահ ենք, որ ամեն ինչին պատշաճ պատասխան կտրվի
Լևան Մախաշվիլի. Բռնության մի մասն անընդունելի է նաև մեզ համար, վստահ ենք, որ ամեն ինչին պատշաճ պատասխան կտրվի

Բռնությունների մի մասն անընդունելի է նաև մեզ համար, մենք վստահ ենք, որ ամեն ինչին պատշաճ պատասխան կտրվի,- ասել է խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին։

Նրա խոսքով, խաղաղ ցույցի սահմանից դուրս գալու պատճառով համապատասխան գերատեսչությունը ստիպված է եղել համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Իհարկե, բռնության մի մասն մեզ համար էլ է անընդունելի, մենք դատապարտում ենք բռնությունը։ Խաղաղ ցույցի սահմանից դուրս գալու պատճառով համապատասխան գերատեսչությունը ստիպված է եղել համապատասխան քայլեր ձեռնարկել։ Սկսվել է նաև հետաքննություն։ Համոզված ենք, որ ամեն ինչին պատշաճ պատասխան կտրվի։ Մենք բոլորին կոչ ենք անում մնալ խաղաղ արտահայտման շրջանակներում»,- ասել է Մախաշվիլին։