Լևան Մաճավարիանի․ 2025 թվականին կավարտվի թե՛ կեղծ լիբերալ ֆաշիզմը, և թե՛ կոլեկտիվ «Ազգային շարժումը», մենք խոստացել ենք ժողովրդին և անպայման կկատարենք այդ խոստումը
«Խոստացել ենք ժողովրդին և անպայման կկատարենք այդ խոստումը – 2025 թվականին կավարտվի թե՛ կեղծ լիբերալ ֆաշիզմը, և թե՛ կոլեկտիվ «Ազգային շարժումը», – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Մաճավարիանին Վրաստանի Առաջին ալիքին։
Մաճավարյանի խոսքով՝ գործընթացը կհասցնեն մինչև վերջ։
«Ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողովին աշխատանքի համար մեկ ամիս տրամադրեցինք, քանի որ նյութերի ծավալը հսկայական է, և օրական հարյուրավոր դիմումներ են ստացվում։ Նրանց հնարավորություն ենք տալիս մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, որտեղ ժողովուրդը պատասխանը կտա։ Չի լինի որևէ սպեկուլյացիա, իբր նրանց արգելեցինք, որովհետև վախենում էինք նրանց մասնակցությունից։ Ընդհակառակը, մենք կոչ ենք անում իրենց արտասահմանցի ղեկավարներին մասնակցել ընտրություններին, որպեսզի բացահայտվի իրենց վարկանիշը։ Իհարկե, հայտարարած գործընթացը կհասցնենք մինչև վերջ», – ասել է Լևան Մաճավարիանին։