Լևան Մաչավարիանի. Բրիտանիայի դեսպանի, Հերչինսկու և Ֆիշերի մոտ ռադիկալների այցերը շատ հաճախակի են, հենց նրանցից են ստանում հրահանգները
Ում հետ որ ռադիկալները գնում են՝ մի քանի դեսպանների և եվրոբյուրոկրատների մոտ, հենց նրանցից էլ ստանում են հրահանգները, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Մաճավարիանին։
Մաճավարիանին մեկնաբանել է «Ընդդիմության դաշինքի» անդամների այսօրվա հանդիպումը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի, Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու և Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի մոտ ընդդիմության ներկայացուցիչների այցերը շատ հաճախակի են դարձել։
«Հավանաբար, սա ավելի շատ Մեծ Բրիտանիային հաշվետվություն ներկայացնել է, քանի որ նրանց տեսակետը ոչ մեկին չի հետաքրքրում։ Ում մոտ որ նրանք գնում են՝ մի քանի դեսպանների և եվրոբյուրոկրատների մոտ, հենց նրանցից էլ ստանում են հրահանգները այդ ռադիկալները։
Դռնեդուռ ընկնելու ակցիա են անոնսել, և դա աբսուրդ է։ Ու՞մ մոտ պետք է մտնի Գիորգի Վաշաձեն։ Այդ մարդն այնպիսի անտղամարդկային արտահայտություն էր արել, ու՞մ մոտ պետք է գնա։ Նա երեխաներին կոչ էր արել բարև չտալ ծնողներին, եթե նրանք «Վրացական երազանքի» կողմնակիցներ են։ Ու՞մ դուռը պետք է համարձակվի թակել։ Ռադիկալների այցերը Մեծ Բրիտանիայի դեսպանի, Հերչինսկու և Ֆիշերի մոտ շատ հաճախակի են։ Այնտեղ երբեմն նաև գաղտնի հանդիպումներ են լինում։ Հետո հյուրերին դեսպանատնից գաղտնի դուրս են բերում՝ ֆիլմի սյուժեի նման։ Հիշում եք, քիչ առաջ Լոմջարիային գաղտնի դուրս բերեցին։ Ամոթալի է այս ամենը։ Դեսպանները մեր քաղաքացիների աչքում վերջնականապես վնասում են իրենց հեղինակությունը», – հայտարարել է Լևան Մաճավարիանին։