Լևան Իզորիան, նոր 2018 թվականը դիմավորել է Սենակիում երկրորդ հետևակային բրիգադի անձնակազմի հետ միասին
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, նոր 2018 թվականը դիմավորել է Սենակիում երկրորդ հետևակային բրիգադի անձնակազմի հետ միասին:
Նախարարի հետ միասին զինվորականների նոր տարին շնորհավորել է նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան:
Պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը շնորհավորել են զինվորականների նոր տարին և մաղթել հաջողություններ:
Սենակիում էր գտնվում նաև նոյեմբերին Աֆղանստանից վերադարձած 23-րդ բրիգադի անձնակազմը: 2018 թվականի մուտքը զինվորականների հետ միասին դիմավորել է նաև 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված կապրալ Թեյմուրազ Բոկուչավայի որդին:
Հեղինակ -
Edgar Barsegyan