Դեկտեմբերի 31-ին և հունվարի մեկին պիրոտեխնիկայի օգտագործման արդյունքում Վրաստանի մասշտաբով տուժել է 81 մարդ
Դեկտեմբերի 31-ին և հունվարի մեկին պիրոտեխնիկայի օգտագործման արդյունքում Վրաստանի մասշտաբով տուժել է 81 մարդ

Նոր տարվա գիշերը և հունվարի 1-ին պիրոտեխնիկայի օգտագործման արդյունքում ողջ Վրաստանում տուժել է 81 մարդ:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՝ բռնազավթված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի տվյալներով, Թբիլիսիում տուժել է 48 մարդ, իսկ շրջաններում `33:

Ըստ նրանց, Թբիլիսիում 48 տուժածից հիվանդանոց է տեղափոխվել 35 մարդ:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ի լրատվությամբ, նոր տարվա գիշերը և հունվարի 1-ին նրանք պիրոտեխնիկայի հետ կապված ստացել են  124 զանգ: Ահազանգերը կապված էին պիրոտեխնիկայի օգտագործումից ստացված վնասվածքներին, կամ այլ միջադեպերին: